27 սեպտեմբերի 2011 - 22:35 AMT
Հոկտեմբերի 8-ին և 9-ին Երևանում կկայանա «Ուկրաինայում կա'ն տաղանդներ» շոուի մասնակիցների քաստինգ

Հոկտեմբերի 8-ին և 9-ին Երևանում կկայանա Ուկրաինայում ամենապոպուլյար «Ուկրաինայում կա'ն տաղանդներ» շոուի նոր` չորրորդ սեզոնի մասնակիցների քաստինգ, Analitika.at.ua-ին հաղորդել է ՍՏԲ հեռուստաալիքի քաստինգ-մենեջեր Դմիտրի Օնիշչենկոն:

«Եթե նախկինում Դուք կարող էինք միայն հետևել աստղերի մասնակցությանը տարբեր շոուներին, ապա այժմ դուք իրական հնարավորություն ունեք զարմացնելու բոլորին Ձեր եզակի ընդունակություններով և ինքներդ կարող եք աստղ դառնալ, շահել 46 մլն հայկական դրամ, գործարք կնքել մեր պրոդյուսերական ընկերության հետ և շահել բազմամիլիոնանոց բազմության սերը»,- ասել է նա` դիմելով հայ հասարակությանը:

«Ուկրաինայում կա'ն տաղանդներ»-ը ամերիկյան «America's got talent» («Ամերիկայում կա'ն տաղանդներ») աղմուկ հանած շոուի համարժեքն է, որն Ուկրաինայում մեկնարկեց 2009թ. գարնանը: Այս նախագիծն այնքան պոպուլյար է, որ հայտնվել է վերջին հինգ տարում ուկրաինական հեռուստատեսության լավագույն ծրագրերի հնգյակում:

«Ուկրաինայում կա'ն տաղանդներ» համաժողովրդական շոուի մասնակից դառնալը շատ հեշտ է. տարիքը, բնակության վայրն ու սոցիալական կարգավիճակը նշանակություն չունեն: Շոուի մասնակից կարող է դառնալ ցանկացած մեկը, որը կարող է երգել, պարել, նվագել երաժշտական գործիքներ, կատարել բարդ կրկեսային հնարքներ, զվարճացնել հանդիսատեսին, կենդանիների հետ խոսել մեկ լեզվով և կամ էլ պարզապես շլացնել հանդիսատեսին իր ելույթով:

Քաստինգը տեղի կունենա հոկտեմբերի 8, 9 11:00-ից 20:00 Գուսան Շերամի փող., տ. 73, «Սեբաստիա» մշակութային կենտրոն հասցեով, Հայաստանում տեղեկությունների համար գորում է 091 26 81 01 հեռախոսահամարը: