Վրաստանն ու Ադրբեջանը ուզում են Եվրոպայի համար «շրջակա միջավայր դառնալ»

PanARMENIAN.Net - Վրաստանն ու Ադրբեջանը մտել են այն երկրների ցուցակի մեջ, որոնք կոչված են կոնկրետ նախագծեր իրականացնել «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» ծրագրի շրջանակում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Առաջին անգամ «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» ծրագրի շրջանակում 20 երկրներ խոստացել են ջրային ռեսուրսների կառավարման բարելավման 75 կոնկրետ նախագիծ իրականացնել»,- հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ընդ որում, Եվրոպայի համար «շրջակա միջավայր» դառնալու պարտավորություն են ստանձնել Ավստրիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Գերմանիան, Վրաստանը, Իտալիան, Պորտուգալիան, Մոլդովայի Հանրապետությունը, Ռումինիան, Սերբիան, ԱՄՆ-ը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Չեխական Հանրապետությունը, Շվեյցարիան և Էստոնիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---