28 սեպտեմբերի 2011 - 09:43 AMT
ԵՄ երկրները հրաժարվում են պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահի դեմ

Որոշ եվրոպական երկրներ, որոնք դեռ վերջերս կոչ էին անում ՄԱԿ-ին բանաձև ընդունել Սիրիայի վերաբերյալ, հրաժարվել են Ասադի դեմ պատժամիջոցներ կիրառելու իրենց պահանջներից, հայտնում է BBC-ին:

Այդ երկրների նոր առաջարկները կոշտ միջոցներ են ենթադրում միայն այն դեպքում, եթե սիրիական իշխանությունները չդադարեցնեն բռնությունները ընդդիմության դեմ:

Եթե Սիրիան չհամաձայնվի, ՄԱԿ ԱԽ 15 անդամ երկրները ճնշման նոր ձևեր կմտածեն՝ ներառյալ պատժամիջոցները: Ընթացիկ տարվա օգոստոսին ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան ու Պորտուգալիան առաջարկել են կոշտ պատժամիջոցներ կիրառել ոչ միայն Ասադի, այլ նաև նրա ընտանիքի ու մերձավորների հանդեպ: