28 սեպտեմբերի 2011 - 11:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սան Պաուլոյում «Մեծ սաղավարտի» 2-րդ մրցափուլում Լևոն Արոնյանը կիսել է միավորները Մագնուս Կարլսենի հետ

Սան Պաուլոյում «Մեծ սաղավարտ» շարքի եզրափակիչ առաջնության 2-րդ մրցափուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հանդիպել է Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ:

Շախմատիստները ոչ ոքի են խաղացել և մեկական միավոր վաստակել: Երկրորդ մրցափուլից հետո Արոնյանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել 4 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), որը 2-րդ մրցափուլում առավելության է հասել Ֆրանսիսկո Վալյեhո Պոնսի (Իսպանիա) նկատմամբ: Կարլսենը, Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) 2-ական միավոր ունեն:

Սեպտեմբերի 28-ին` 3-րդ մրցափուլում, Արոնյանն իր ուժերը կչափի Նակամուրայի հետ, Անանդը կհանդիպի Իվանչուկի հետ, իսկ երրորդ զույգը կկազմեն Պոնսը և Կարլսենը:

Շախմատիստները երկուական շրջան են խաղում: Առաջնության երկրորդ մասը կկայանա իսպանական Բիլբաո քաղաքում և կավարտվի հոկտեմբերի 11-ին:

ՖՈՏՈՇԱՐՔ