«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ

PanARMENIAN.Net - «Կովկասյան քառյակի» անդամ երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարներն այսօր Թբիլիսիյում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Բացի դրանից, դռնփակ հանդիպման մասնակիցները կքննարկեն վրաց-աբխազական, վրաց-օսական եւ ղարաբաղյան հակամարտությունների լուծման ուղիները, ինչպես նաեւ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը: Նշենք, որ այդ հարցը քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների խոսնակներ Արմեն Խաչատրյանի եւ Նինո Բուրջանաձեի նախորդ օրը կայացած հանդիպման ժամանակ: Կողմերը, մասնավորապես, փաստել են, որ այդ երկաթուղու վերագործարկումը դրականորեն կանդրադառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տնտեսության վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---