28 սեպտեմբերի 2011 - 13:17 AMT
Apple-ը պաշտոնապես հայտնել է iPhone-ի հաջորդ սերնդի ներկայացման օրը՝ հոկտեմբերի 4-ը

Apple-ը պաշտոնապես լրատվամիջոցներին հրավերներ է ուղարկել հոկտեմբերի 4-ին Կալիֆորնիայում կայանալիք միջոցառմանը, որը կրում է «Եկեք խոսենք iPhone-ից» վերնագիրը։ Այս մասին հաղորդում է Apple Insider-ը։Ըստ նախկին լուրերի՝ iPhone-ի հաջորդ սերունդը ներկայացնելու է Apple-ի նորանշանակ ղեկավար Թիմ Քուքը։ Ենթադրվում է նաև, որ այս iPhone 5-ը կթողարկվի ներկայացնելուց մեկ շաբաթ անց՝ հոկտեմբերի 14-ին։

Ըստ տարածվող լուրերի, Apple-ը հնարավոր է թողարկում է ոչ թե iPhone 5, այլ iPhone 4S, որը նման կլինի iPhone 4-ին, սակայն, ավելի լավ նախագծված։ Բացի դրանից, սպասվում է, որ iPhone-ի հաջորդ սերունդը կունենա 8 մեգապիքսել տեսախցիկ և կաշխատի A5 պրոցեսորով, որը նախագծվել էր iPad 2-ի համար։