28 սեպտեմբերի 2011 - 13:29 AMT
Մեթյու Բրայզան անլուրջ է համարում խոսակցությունները ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման մասին

Ոչ ոք լուրջ չի խոսում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին, գտում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով, լրագրողներին է ասել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ըստ նրա, ոչ ոք լուրջ չի խոսում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին: «Ես գտնում եմ, որ հակամարտության կարգավորման համար ուժի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները ավելի քիչ են հնչում: Ըստ իս, դա դրական միտում է»,-ասել է Բրայզան: