Այս տարի «ամենափակ գերատեսչություն» անվանակարգում «Ժանգոտ կողպեք» չշնորհվեց

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին,՝ տեղեկատվության ազատության միջազգային օրը տեղի ունենցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն է Ինֆորմացիոն ազատության կենտրոնը (ԻԱԿ): «Ոսկե բանալին» հանձնվում է այն կազմակերպություններին, պետական հաստատություններին, անձանց, ԶԼՄ-ներին, որոնք անցնող տարվա ընթացքում ակտիվորեն իրացրել են տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքը: Իսկ «Ժանգոտ կողպեքը» նախատեսված է այն հաստատությունների համար, որոնք վատ են աշխատում և չեն պատասխանում քաղաքացիների հարցումներին:

2011թ. ամենահրապարակային գործող ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական կառավարման մարմին անվանակարգում մրցանակի արժանացավ կրթության ու գիտության նախարարությունը:

2011թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ արդարադատության նախարարության կայքը:

Տեղեկատվության ազատության ապահովմանն ուղղված լավագույն պաշտոնական նախաձեռնության համար «Ոսկե բանալի» մրցանակին արժանացավ Կոտայքի մարզպետարանը:

Տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած հասարակական կազմակերպության անվանակարգում պարգևատրվեց «Պետական կարիքների զոհերը» ՀԿ-ն:

Տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրագրող ճանաչվեց Lragir.am լրատվական գործակալության լրագրող Արամ Ղարիբյանը:

2011թ. տեղեկատվության ազատության հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց անվանակարգում «Ոսկե բանալու» արժանացան PanARMENIAN.Net գործակալությունն ու Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կայքը:

Քանի որ 2011թ. մրցանակաբաշխությունը տոնական է, այդ իսկ պատճառով այս տարի որևէ մարմնի չի տրվել բացասական մրցանակ: Սակայն, շնորհվելու են «Ժանգոտ կողպեքներ»՝ 2011թ. ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակ մարմիններին: Այդ մրցանակին արժանացան «Համալսարանականներ» համատիրությունն ու Պետեկամուտների կոմիտեն:

Արարողությանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես նաև մի շարք պետական կառույցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

12  28.09.11 - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---