Հայաստանը ծրագրում է վաճառել իր անօդաչու ինքնաթիռներն ու ՌԱՀ այլ արտադրանք 28 սեպտեմբերի 2011 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստվում է սպառազինության միջազգային շուկայում վաճառել իր անօդաչու ինքնաթիռներն ու ՌԱՀ այլ արտադրանք, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նա նշել է, որ արդեն մի քանի հայկական գիտահետազոտական ինստիտուտներն ու պաշտպանական ձեռնարկությունները տարբեր տեսակի անօդաչու ինքնաթիռներ են մշակում, որոնց շարքում ամենից առաջ պետք է առանձնացնել «Կռունկ-25» մոդելը: «Բոլոր անօդաչու ինքնաթիռները հաջողությամբ օգտագործվում են հետախուզության և լրահավաքի համար, և մենք գտնում ենք, որ մեր մշակումները միանգամայն մրցունակ կլինեն միջազգային շուկայում»,- ընդգծել է Տոնոյանը: Տոնոյանը մեկնաբանել է նաև, թե ինչպես է Հայաստանն իր սահմանափակ ռեսուրսներով այդքան արագ յուրացրել ռազմական տեխնիկայի այդ հեռանկարային տեսակի արտադրությունը: «Պարզապես ժամանակին վերանայվեց կադրային քաղաքականությունը, և մասնագետները կարողացան ճիշտ կազմակերպել իրենց գործը: Եվ հետո կյանքը ստիպեց: Մեզ սահմանին չափազանց անհրաժեշտ է այդ տեխնիկան, չէ որ մենք արբանյակային խմբավորումներ չունենք»,- նշել է նա: Ինչ վերաբերում է հայկական ՌԱՀ հնարավորություններին, ապա, Տոնոյանի խոսքով, 1990-ական թվականներին Հայաստանում արտադրական հզորություններ ստեղծեցին, որոնք ընդունակ էին բավարարել զինված ուժերի զինամթերքի` հրաձգային զենքի և հրետանային համակարգի որոշ տեսակների պահանջարկը: «Այժմ մենք մի շարք մշակումներ ունենք ռազմական տեխնոլոգիաների բնագավառում սեփական կարիքների համար, որոնց մեծամասնությունը շարքային արտադրության ցուցակում է: Որոշ բաներ մենք մտադիր ենք ներկայացնել շուկայում: Օրինակ, Ս-125 և ՕՍԱ-ԱԿ ՀՕՊ զենիթահրթիռային համալիրների ռադիոտեխնիկական համալիրներում օգտագործելու համար բարձր հաճախականության լայնաշերտ հզորացուցիչներ, ՌՏՀ և ՀՕՊ համալիրների համար շարժվող թիրախների սելեկցիայի համակարգեր և այլն»,- հաղորդել է նա: Տոնոյանը նշել է նաև, որ խորհրդային տարիներին Հայաստանում ռազմական նշանակության վերջնական արտադրանք չէր թողարկվում: Սակայն պաշտպանական ձեռնարկությունները շատ էին, և որոշ տվյալների համաձայն, հայկական ձեռնարկություններն արտադրում էին ռազմական էլեկտրոնիկայի համամիութենական արտադրության ողջ ծավալի մինչև 40 տոկոսը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |