Amazon-ը պլանշետների շուկա մտավ Kindle Fire-ով

Amazon-ը պլանշետների շուկա մտավ Kindle Fire-ով

PanARMENIAN.Net - Amazon ընկերության նախագահ Ջեֆ Բեզոսը ներկայացրեց Amazon-ի մի քանի նոր սարքավորում Նյու Յորքում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա ներկայացրեց ընկերության առաջին պլանշետային համակարգիչը՝ Kindle Fire-ը և երեք Kindle էլեկտրոնային ընթերցանության սարքեր(e-readers)։ Այս մասին հաղորդում է Reuters-ը

Kindle Fire պլանշետը կարժենա 199 դոլար։ Այն ունի Wi-Fi անլար ինտերնետ ցանցին միանալու հնարավորություն, սակայն ոչ 3G ցանցին։ Բացի դրանից պլանշետը օգտագործողներին 30 օր անվճար Amazon Prime ծառայությունից օգտվելու հնարավորություն է տալիս։ Այս երկար սպասված պլանշետը չունի տեսախցիկ և բարձրախոս, սակայն այն գնորդի համար շատ ավելի մատչելի ծախս է, քան Apple-ի iPad պլանշետը։

Kindle Fire-ի էկրանին լինելու են Amazon-ի մի շարք ծրագրեր և ծառայություններ, ինչպես օրինակ Amazon MP3, Amazon Cloud Player-ը կամ Amazon Cloud Drive-ը։ Kindle Fire-ը շեշտը դրել է ավելի շատ կարդալու, երաժշտության և տեսանյութերի վրա և դա զարմանալի չէ` հաշվի առնելով Amazon-ի արտադրանքները։ Եվ չնայած պլանշետի թողարկումը մեծ նորություն է Amazon-ի համար, ընկերությունը թողարկել է նաև երեք նոր Kindle e-reader-ներ։

Kindle Touch 3G e-reader-ը վաճառվելու է 149 դոլարով։ Այն ունի touch էկրան և 3G ինտերնետ ցանց։ Բոլոր նրանց համար, ովքեր կարիք չունեն 3G ինտերնետի, Amazon-ը ստեղծել է Kindle Touch-ը, որն ունի սև և սպիտակ էկրան։

Բացի այս երկու e-reader-ներից, Amazon-ը թողարկել է նաև ևս մեկ ստանդարտ, սակայն նոր Kindle, որը վաճառվելու է 79$-ով։ Այն ունի Wi-Fi, սակայն նրա էկրանը touch չէ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---