«Ժառանգությունը» Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ՀՀ Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցությունում հյուրընկալվել են Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության Արևելյան վերլուծական խմբի անդամ Ալան Պարֆիտը և Երևանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Վին Օուենը: Այս մասին հաղորդում են «Ժառանգություն» խմբակցության մամլո ծառայությունից։

Բրիտանացի դիվանագետների խնդրանքով խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը ներկայացրել է ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև «Ժառանգության» անելիքները հերթական ընտրական շրջափուլում:

Սեպտեմբերի 26-ին Ստեփան Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել են ՀՀ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի և դեսպանատան աշխատակցի հետ: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող բազմաթիվ հարցեր: «Ժառանգության» պատգամավորները նաև ներկայացրել են ներքին ու արտաքին քաղաքականության մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումները:

Նախորդած շաբաթվա վերջին խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդիպել էր ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դիվանագետի հետ և քննարկել խորհրդարանական ձևաչափով երկու երկրների համագործակցության խթանման հարցեր, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության անելիքները 2012-13թթ. հեռանկարում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---