Դիեգո Պինտո. Վարշավայում «Արևելյան գործընկերության» երկրներին շանս կտրվի իրենց քաղաքականությունը վերանայելու համար

Դիեգո Պինտո. Վարշավայում «Արևելյան գործընկերության» երկրներին շանս կտրվի իրենց քաղաքականությունը վերանայելու համար

PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» երկրները պետք է օգտագործեն ստեղծված հնարավորությունն իրենց քաղաքականությունը վերանայելու համար»,-հայտարարել է Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում՝ նկատի ունենալով Վարշավայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը:

«Արևելայն գործընկերության ծրագիրը բավականին հաջող սկիզբ ունեցավ, չնայած հանդիպեց որոշ արգելքների: Եվրոպական շարժումը կցանկանար կոնկրետ լուծումներ տեսնել գագաթաժողովում, մասնավորապես, կրոնական համագործակցության, ֆինանսական աջակցության, առևտրի ազատ գոտիների ու վիզային ռեժիմի պարզեցման ոլորտներում»,-ասել է Պինտոն:

Անդրադառնալով եվրաինտեգրման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի վերաբեևյալ հարցին՝ Պինտոն անդրադարձավ Երևանում կայանալիք Եվրոպական շարժման խորհրդաժողովին. «Խորհրդաժողովն անկախ նախաձեռնություն է, սակայն, այն կապված է եվրաինտեգրման գործընթացների հետ և ուղղված է ԵՄ դերի բարձրացմանը Հարավային Կովկասում»: Հուսով եմ, խորհրդաժողովը կնպաստի դրան:

Եվրոպական շարժման խորհրդաժողովի հիմնական նպատակն, ըստ Պինտոյի, պլատֆորմի ստեղծումն է քաղաքացիական հասարակության խնդիրների արծարծման ու համագործակցության արդյունավետ ուղիների որոնման համար:

«Մենք հուսով ենք, որ խորհրդաժողովը հնարավորություն կտա ամրապնդել կապերը տարածաշրջանի երկրների քաղաքացիական հասարակությունների, ինչպես նաև Արևմտյան երկրների քաղաքացիական հասարակությունների հետ: Վերջապես, մենք ձգտում ենք ցույց տալ բոլորին, որ ՀԿ-ը կենսունակ են՝ առավել մեծ հնարավորություններ տալով նրանց միասնական Եվրոպայի դիրքերի ամրապնդման համար՝ հաշվի առնելով նաև «Արևելյան գործընկերության» երկրների դիրքորոշումները»,-ամփոփել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---