Wikipedia-ն թողարկել է QR կոդերի ստեղծման ծառայություն՝ թանգարաններին աջակցելու համար

Wikipedia-ն թողարկել է QR կոդերի ստեղծման ծառայություն՝ թանգարաններին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանը ներկայացրել է իր նոր նախագիծը՝ QRPedia-ն։ Այն QR կոդերի ստեղծման ծառայություն է, որը թույլ է տալիս օգտագործողներին նկարել բջջայինով QR կոդը, որն ավտոմատ կտեղափոխի Wikipedia-ի համապատասխան լինքը։ Այս մասին գրում է ReadWriteWeb-ը։QRPedia ծառայությունն այժմ հասանելի է բոլորի համար։ Աշխարհի բազմաթիվ թանգարաններ արդեն կիրառում են այս ծառայությունը հետևյալ կերպ։ Թանգարանում ներկայացված ցուցանմուշների մասին Wikipedia-ում առկա տեղեկություններով նյութի QR կոդը ստեղծում են QRPedia-ի միջոցով։ Այն ստեղծելու համար անհրաժեշտ է նյութի Wikipedia-ի լինքը տեղադրել QRPedia-ում և այդ կերպ ավտոմատ ստանալ նյութի QR կոդը։ Ապա թանգարանները ստացված QR կոդը տպագրում և տեղադրում են էքսպոնատների կողքին։ Թանգարանների յուրաքանչյուր այցելու ցուցանմուշների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար՝ պարզապես նկարում է իր հեռախոսով QR կոդը և տեղափոխվում Wikipedia։

QR-կոդը շտրիխ կոդի տեսակ է, որը պարունակում է բազմազան տեղեկություններ՝ սկած լինքերից մինչև կոնտակտային տվյալներ։ QR-կոդի ինֆորմացիան կարդալու համար անհրաժեշտ է այն լուսանկարել հեռախոսով։

Եթե Wikipedia-ում չկա համապատասխան նյութն օգտագործողի նախըտրած լեզվով, ծրագիրը որոնում է թեմային մոտ կամ քիչ թե շատ փոխարինող նյութ նախըտրած լեզվով և տեղափոխում դեպի այդ էջը։

 Ուշագրավ
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել