
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ամերիկա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդաժողովի հիմնական խոսնակներից մեկը կլինի, գրում է «Հյուրիեթը»: Խորհրդաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ԱՄՆ-ում, Ամերիկա-Թուրքիա խորհրդում:
Խորհրդաժողովին կմասնակցեն տարբեր ոլորտների մոտ 700 ներկայացուցիչներ: Նպատակն է երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա խնդիրների քննարկումը: Խորհրդաժողովին կմասնակցեն նաև պաշտոնյաներ ու պաշտպանական ոլորտի ներկայացուցիչներ:
Ամերիկա-Թուրքիա խորհուրդը ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գործարար կապերի կարգավորման հիմնական մարմիններից մեկն է: