Բռնցքամարտի ԱԱ Բաքվում. Արթուր Խաչատրյանը չկարողացավ հաղթել 1/32 եզրափակչում

Բռնցքամարտի ԱԱ Բաքվում. Արթուր Խաչատրյանը չկարողացավ հաղթել 1/32 եզրափակչում

PanARMENIAN.Net - Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը նույնպես անհաջող ելույթ ունեցավ: 1/32 եզրափակչում Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ) հանդիպեց իրանցի Էհսան Ռոուզբահանի հետ, որն էլ հաղթեց մեծ առավելությամբ՝ 15:8:

Սեպտեմբերի 29-ին մինչև 69կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը, նրա մրցակիցը կլինի Տուվշիբատ Բյամբան (Մոնղոլիա):

Սեպտեմբերի 30-ին Հրաչիկ Ջավախյանը (64կգ ք/կ) կհանդիպի Դավիթ Մյուլլերի (Գերմանի) հետ, իսկ հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Սարուխանյանը (60կգ ք/կ) կհանդիպի Խոսե Ռամիրեսի (ԱՄՆ) հետ, նույն օրը հանդես կգա նաև Անդրանիկ Հակոբյանը (75կգ ք/կ):

Իսկ ծանրքաշային Արմեն Սիմոնյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը:

Առաջնությունն ընտրական է 2012թ. Օլիմպիադայի համար, խաղարկվում է 92 անվանական ուղեգիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---