Ոստիկանապետը պաշտոնապես հերքել է վերջերս վնասազերծած ավազակախմբի կապը պաշտոնատար անձանց հետ

Ոստիկանապետը պաշտոնապես հերքել է վերջերս վնասազերծած ավազակախմբի կապը պաշտոնատար անձանց հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսայնը, սեպտեմբերի 29-ին ելույթ ունենալով կառավարության մամլո կենտրոնում, հայտարարել է, որ վերջերս վնասազերծված հանցախմբում պաշտոնյաներ չկան: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ հանցախմբում պետական պաշտոնյաների երեխաներ չկան»,- ասել է նա: Անդրադառնալով ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը որոշ պաշտոնատար անձանց հետ հանցախմբի կապի մասին, Սարգսյանն ասել է, որ նման հետևություններ կատարվել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ կատարված զանգերի՝ ավտոմեքենաների պետհամարանիշների պատկանելությունը պարզելու արդյունքում, որոնք կապված են հետաքննության հետ: Ոստիկանության պետը նաև հաղորդել է, որ հանցախմբի բոլոր անդամները ձերբակալված են:

Սեպտեմբերի 23-ին Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել էր ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող ավազակախումբ։ Սա ամենայն հավանականությամբ այն նույն բանդան է, որի մասին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը օգոստոսի 23-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել էր. «Մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի առաջնային նպատակ»։ Ավազակախմբի անդամները զինված մտնում էին տները, կապկպում տան անդամներին և թալանում։ Չնայած Ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ առավոտվանից լուրեր են շրջանառվում ԶԼՄ-ներում, որ վնասազերծված խմբում կան պաշտոնատար անձանց որդիներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---