Կարինե Նալչաջյան. Հայ հանրության շրջանում վտանգավոր կարծիք է ձևավորվել, որ երիտասարդները Հայաստանում ապագա չունեն

Կարինե Նալչաջյան. Հայ հանրության շրջանում վտանգավոր կարծիք է ձևավորվել, որ երիտասարդները Հայաստանում ապագա չունեն

PanARMENIAN.Net - «Հայ հասարակության շրջանում ձևավորվել է կարծիք, որ երիտասարդները մեր երկրում ապագա չունեն»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով, այդ գաղափարի զարգացումը վտանգավոր է, քանի որ կարող է կարծրատիպ դառնալ: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման մտածողություն հանրությունը չունենա»,- ասել է նա:

Նրա խոսքով, նման մտքեր կարող են լինել մարդու մոտ սեփական երկրում աշխատելու սահմանափակ հնարավորությունների պատճառով: «Շատերը կարծում են, որ արտերկրում ավելիին են հասնելու, քան հայրենիքում: Սակայն չպետք է մոռանալ, որ արտասահմանն արտասահման է մնում և երբեք տուն չի դառնա»,- ընդգծել է նա:

Սակայն Նալչաջյանն արտաքին աշխարհի «մատչելիությունը» մարդկանց համար վտանգավոր է համարել, քանի որ դա սպառնալիքի տակ է դնում ազգային ինքնությունը:

4  29.09.11 - Հոգեբան Կարինե Նալչաջյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---