Գագիկ Խաչատրյանը ռիսկային է համարում 2012թ. պետբյուջեի նախագիծը

Գագիկ Խաչատրյանը ռիսկային է համարում 2012թ. պետբյուջեի նախագիծը

PanARMENIAN.Net - 2012-ի Հայաստանի պետական բյուջեի նախագծի եկամուտների մասի հիմնավորման համար անհրաժեշտ է տնտեսության առանձին ոլորտների աճի կանխատեսում: Այդ մասի սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` լսելով ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի զեկույցը: «Եթե չլինի այդ փաստաթուղթը, մենք չենք կարող ասել, թե տնտեսության որ ճյուղերի հաշվին է սպասվում աճի տեպմ»,- ասել է նա:

Եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամի համեմատությամբ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2 %, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 19.8%, տնտեսության ճյուղերինը՝ 13.2 %, պետական պարտքի սպասարկմանը՝ 4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)՝ 3.1%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը՝ 2.0%:

Դրա հետ կապված` նա առաջարկեց քննարկում կազմակերպել այդ հարցի շուրջ էկոնոմիկայի նախարարության հետ, հակառակ դեպքում «պետբյուջեի նախագիծը կարող է ավելի ռիսկային դառնալ»: Գագիկ Խաչատրյանը նշեց, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի նախատեսվել հարկային եկամուտների նման աճ, առավել ևս` հետճգնաժամային շրջանում: «Մենք լուրջ կասկածներ ունենք այն առիթով, որ այդ հարկերը հավաքվելու են»,- ասաց նա:

7  29.09.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---