Դմիտրի Պիրոգ. Գենադի Մարտիրոսյանի տեխնիկայի պարագայում շատ հեշտ է վնասվածքներ ստանալ

Դմիտրի Պիրոգ. Գենադի Մարտիրոսյանի տեխնիկայի պարագայում շատ հեշտ է վնասվածքներ ստանալ

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգը, որը վերջերս տեխնիկական նոկաուտով հաղթել է Գենադի Մարտիրոսյանին, վերլուծել է այդ մենամարտը:

«Ի սկզբանե ինձ անհանգստացնում էր այն, թե ինչպես է ընթանալու մենամարտը: Մարտիրոսյանը խուսափում է աշխատել բարձր տեմպով, փորձում է պարտադրել իր ոճը և շատ է տեղափոխվում: Մեր մարտում նա իրեն այլ կերպ դրսևորեց` ոստյուններով: Նման տեխնիկայի դեպքում շատ հեշտ է վնասվածք ստանալը»,- Պիրոգի խոսքերը հաղորդում է sportbox.ru-ն:

Պիրոգի մարզիչը խոստովանել է, որ մենամարտի սկզբում նա ստիպել է իր սանին աշխատել Կլիչկոյի նման:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---