Մեղրիում սեպտմեբրի 30-ին մեկնարկում է «Հայ-իրանական բարեկամության օրեր» ծրագիրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1-ը Մեղրիում կայանալու է «Հայ-իրանական բարեկամության օրեր» ծրագիրը` նվիրված Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաստատված բարեկամության 20-ամյակին:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նման միջոցառումները առաջին անգամ են կայանում Հայաստանի մարզում, ինչն էլ թույլ է տալիս մայրաքաղաքում մշակութային կյանքի կենտրոնացվածությունից:

Սեպտեմբերի 30-ին Մեղրիի մշակույթի տանը կայանալու է հայկական և իրանական գեղանկարչության, ժողարվեստի, ազգային նվագարանների ցուցադրությամբ, ինչպես նաև Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական և Իրանի ժողգործիքների անսամբլի համատեղ համերգով: Հոկտեմբերի 1-ին Մեղրու կամուրջի մոտ բացվելու է հայ-իրանական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը (հեղ. Վան Սողոմոնյան) և պուրակը: Օրերի շրջանակներում կայանալու են նաև մոտ 700 հայկական և իրանական գրքերի ցուցահանդեսներ, որոնք նվիրվելու են Մեղրիի քաղաքային գրադարանին: Կայանալու են նաև ֆիլմի ցուցադրություններ: Իր հերթին Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան նշեց, որ վերը նշված միջոցառումով չեն ավարտվելու հայ-իրանական համատեղ միջոցառումները: Աշնանը սպասվում են իրանական արվեստի ցուցահանդես, համերգներ, հայ բանաստեղծները կայցելեն Իրան, կլինեն հայկական ցուցադրություններ, ինչպես նաև հոկտեմբերի 21-ին Իրանում կայանալու է մամուլի միջազգային փառատոն, որտեղ ակնկալվում է Հայաստանի մասնակցությունը:

Հայաստանի պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Իրանի պատվիրակությունը` ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարի տեղակալ Համիդ Շահաբադին: 2012թ-ին ԻԻՀ և Հայաստանի սահմանամերձ մարզերից մեկում կայանալու է պատասխան միջոցռում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---