Հայաստանում անպտղությունը կազմում է մոտավորապես 18 տոկոս

Հայաստանում անպտղությունը կազմում է մոտավորապես 18 տոկոս

PanARMENIAN.Net - Անպտղությունը Հայաստանում կազմում է մոտավորապես 18 տոկոս։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը՝ հավելելով, որ դա նորմայի մեջ է։ Ընդ որում, այդ 18 տոկոսի մեջ մտնում են և կանաց, և տղամարդկանց չբերության ցուցանիշները։ «Դա մեր հայկական մտածելակերպն է, երբ գալիս ու ասում են՝ մեր աղջիկը պրոբլեմ ունի։ Դա ընտանիքի խնդիրն է՝ անկախ այն բանից՝ խնդիրը կնոջ մոտ է, թե տղամարդու։ Եվ հաջողություն լինում է միայն այն դեպքում, երբ ամուսինները աջակցում են միմյանց»,- ասաց պրոֆեսորը։ Նա նշեց, որ ողջ աշխարհում տղամարդկանց չբերության ցուցանիշը հավասարվել է կանանց ցուցանիշին։

Խոսելով արտամարմնային բեղմնավորման մասին՝ Գեորգի Օկոևը նշեց, որ դրա անհրաժեշտությունը կարող է ծագել տարբեր պատճառներով. «Լինում են մի շարք դեպքեր, երբ երեխա ունենալու միակ տարբերակը արտամարմնային բեղմնավորումն է։ Դա կարող է լինել, եթե կա բորբոքային պրոցես, կամ արտարգանդային հղիության դեպքում։ Կարող է լինել նաև տղամարդու մոտ սերմնաբջիջների պակասի դեպքում»։

Միջամտության գինը հիմնականում կախված է լրացուցիչ հետազոտությունների ու օգտագործվող դեղորայքի քանակից։ Ինչքան տարիքը մեծ է, այնքան շատ են ծախսերը։ Բժիշկը նշեց, որ արժեքը սկսվում է մոտավորապես 1 մլն 200 հազար դրամից։ Արտամարմնային բեղմնավորումը չի մտնում պետության կողմից հովանավորվող բժշկական միջամտությունների մեջ, և ծախսը ամբողջությամբ պետք է հոգա ընտանեկան զույգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---