Փակ սահմանները ինչ-որ չափով խանգարում են Հայաստանին պայքարել ահաբեկչության դեմ

Փակ սահմանները ինչ-որ չափով խանգարում են Հայաստանին պայքարել ահաբեկչության դեմ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության կոմիտեի և դրա ստեղծման մասին 1373 բանաձևի 10-ամյակին նվիրված հատուկ հանդիպում, որի ընթացքում կազմակերպության անդամ երկրները` այդ թվում Հայաստանը, ներկայացրել են իրենց տեսակետները, վերլուծություններն ու հանձնառությունները նշված բանաձևի իրականացման գործում, ինչպես նաև քննարկել են ահաբեկչության հանցագործության դեմ պայքարում ապագա համագործակցության ուղենիշները:

Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, խոսելով ազգային, տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում իրականացրած քայլերի մասին, նշել է, որ հակաահաբեկչության կոմիտեին նախկինում հասցեագրված համապարփակ զեկույցներում հայկական կողմը ներկայացրել է ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ՄԱԿ-ի, Եվրոպայի Խորհրդի ու ԱՊՀ իրավական փաստաթղթերին ու պայմանագրերին Հայաստանի կողմից միանալու, վավերացնելու ու կիրառելու գործընթացները:

Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` դեսպան Նազարյանը հավելել է, որ այս կարևորագույն բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարևան երկրների հետ սահմանների փակ լինելը, իսկ միջազգային ասպարեզում անհրաժեշտ է լավագույնս օգտագործել նորամուծությունների ու տեղեկատվական բնագավառներում փոխանակումների պրակտիկան: Այս համատեքստում Հայաստանը նշել է, որ կողջունի ՀԱՊԿ ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացվող հարցերում համագործակցությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---