Գլենդելի Ջեֆերսոնի անվան դպրոցի աշակերտները հիացրել են Հրանուշ Հակոբյանին

Գլենդելի  Ջեֆերսոնի անվան դպրոցի աշակերտները հիացրել են Հրանուշ Հակոբյանին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի պատվիրակության կազմում ԱՄՆ է մեկնել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ներկայումս ՀՀ սփյուռքի նախարարը գտնվում է Լոս Անջելեսում և այցի շրջանակներում այցելել է Գլենդել քաղաքի Թովմաս Ջեֆերսոնի անվան տարրական դպրոց:

«Ես ուղղակի ցնցված և տպավորպած եմ այն փաստից, թե ինչպես են մեր երեխաներն այսքան կարճ ժամանակահատվածում կարողացել այսքան սահուն տիրապետել երկու լեզուներին` հայերեն և անգլերեն» -նշել է տիկին Հր. Հակոբյանը: Տիկին Հակոբյանը շրջել է դպրոցի դասասենյակներով: Դպրոցի սաները հայ ազգային հագուստներով ողջունել են նախարարին երգերով, բանաստեղծություններով և փոքրիկ հուշանվերներով:

Ջեֆերսոնի անվան դպրոցի հայկական ծրագիրը, հավատարմագրված լինելու պահից սկսած, լայնորեն տարածվել ու դարձել է Գլենդելի օտար լեզուների ակադեմիայի ծրագրերից առաջատարը, և այժմ ներառում է ինը դասասենյակներ և մանկապարտեզ: Ուսուցումն իրականացվում է կիսով չափ` հայերեն և անգլերեն լեզուներով այնպես, որ աշակերտները տիրապետեն երկու լեզուներին էլ: Աշակերտները ծանոթանում են նաև Հայաստանի պատմությանն ու մշակույթին:

«Ծրագիրը ներկայումս ընդգրկում է 209 աշակերտ, սակայն պահանջարկը մեծ է»- նշել է Ջեֆերսոն դպրոցի տնօրեն Գրեգ Մուշեղյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---