Հայաստանի 2012-ի բյուջեն դեռ չհաստատված, գերատեսչությունները ձգտում են ավելի «մեծ կտոր պոկել»

Հայաստանի 2012-ի բյուջեն դեռ չհաստատված, գերատեսչությունները ձգտում են ավելի «մեծ կտոր պոկել»

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել Հայաստանի պետբյուջեն 2012-ի համար, որի համաձայն եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամի համեմատ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2 %, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 19.8%, տնտեսության ճյուղերինը՝ 13.2 %, պետական պարտքի սպասարկմանը՝ 4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)՝ 3.1%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը՝ 2.0%:

Նախագծի այդ հոդվածին անհապաղ արձագանքեց Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, որն անհրաժեշտ համարեց 2012-ի պետբյուջեի եկամուտների մասի հիմնավորման համար կատարել տնտեսության առանձին ոլորտների աճի կանխատեսում: «Եթե չլինի այդ փաստաթուղթը, ապա մենք չենք կարող իմանալ, թե տնտեսության որ ճյուղերի հաշվին է սպասվում աճի տեմպ»,- ասել է նա: Դրա հետ կապված` նա առաջարկել է քննարկում կազմակերպել այդ հարցի շուրջ էկոնոմիկայի նախարարության հետ, հակառակ դեպքում «պետբյուջեի նախագիծը կարող է ավելի ռիսկային դառնալ»: Գագիկ Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի նախատեսվել հարկային եկամուտների նման աճ, առավել ևս` հետճգնաժամային շրջանում: «Մենք լուրջ կասկածներ ունենք այն առումով, որ այդ հարկերը հավաքվելու են»,- ասել է նա:

Նրանից հետո «նախատեսվա՞ծ է արդյոք ինչ-որ բան առողջապահության համար» հարցով ֆինանսների փոխնարարին դիմեց առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը: Այս հարցին նրան պատասխանեցին, որ նրա ոլորտին պետբյուջեից հատկացվելու է 65.9 մլրդ դրամ, ինչը կազմում է ՀՆԱ 1.6 տոկոսը, ընդգծելով, որ այս ոլորտը նույնպես գերակա է կառավարության համար:

Այնուհետև մտահոգված տեսքով վարչապետին դիմեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, նշելով, որ Հայաստանում 2012-ը հայտարարված է օլիմպիական տարի: «Ես կցանկանայի իմանալ, թե դրա հետ կապված պետբյուջեով ինչ-որ բան նախատեսվում է, թե ոչ, չխոսելով այն մասին, որ ամեն ամիս մեր մարզիկները բերում են 1-2 ոսկե մեդալ, և ֆինանսական ոչ մի արձագանք չկա»,- ասել է նա: Արմեն Պետրոսյանը նախատինքով ասել է, որ սեպտեմբերի 28-ին կայանլիք մարզիկների պարգևատրումը հետաձգվել է կառավարության անունից հեռախոսազանգի պատճառով:

Բելգիայում սեպտեմբերի 18-ին ավարտվել է Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: Հայաստանի հավաքականը 40 երկրների շարքում զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ տղամարդկանց շարքում ընդհանուր թիմային հաշվարկով` երկրորդ: Հայաստանի հավաքականի համար ոսկե մեդալներ են նվաճել եղբայրներ Գարիկ և Գոռ Հարությունյանները:

Կառավարության ղեկավարն ի պատասխան զարմացավ և նշեց, որ միջազգային մրցույթներում հաղթած բոլոր չեմպիոնները պարգևատրում են ստանում Հայաստանի պահուստային ֆոնդից, նույն սկզբունքը շարունակվելու է նաև 2012-ին, «իսկ եթե սեպտեմբերի 28-ին պարգևատրումը հետաձգվել է, ապա կգան սեպտեմբերի 29-ին»:

«Եթե դուք կարող եք պլանավորել, թե քանի չեմպիոն է լինելու, ապա մենք ոչ թե պահուստային ֆոնդից, այլ պետբյուջեից առանձին տողով կնշենք գումարի չափսը ձեր նախարարության համար, իսկ չեմպիոններ ապահովելու պատասխանատվությունը կվերցնեք ձեզ վրա»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Իր հերթին փոխվարչապետ, տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Գևորգյանը խնդրեց երկու օր տալ ֆինանսների նախարարության որոշ դրույթներ ճշտելու համար ճամբարում երեխաների հանգիստը կազմակերպելու վերաբերյալ:

Բացի դրանից, Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հաղորդել է, որ արդեն ներկայացվել է պետբյուջեի ծախսերի մասի հնարավոր կրճատման ծրագիրը, որին ի պատասխան վարչապետը նշել է, որ «կրճատելու տեղ արդեն չկա, լավ փնտրեք, կգտնեք, այդ բառակապակցությունը միշտ արդիական է»:

Տիգրան Սարգսյանը նաև նշել է քաղաքապետ Կարեն Կարապետյանի ցանկությունը Երևանի մետրոպոլիտենին հատկացվող սուբսիդիաները կրճատելու առիթով արտահայտվելու մասին, ինչը թույլ չի տալիս ապահովել նրա աշխատանքի եկամտաբերություն նույնիսկ մետրոյով երթևեկելու գինը բարձրացնելու դեպքում: Դրա հետ կապված` վարչապետը հանձնարարել է վերանայել նրա շահագործման մոտեցումները:

Այսպիսով, կառավարության նիստում յուրաքանչյուրը ցույց տվեց իր հավատարմությունն այս կան այն ոլորտին, այլ ոչ թե «հանուն պետության ծառայելու» գաղափարին:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
7  29.09.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---