Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կմասնակցի ԴիջիԹեք ցուցահանդեսին երկու տաղավարով

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կմասնակցի ԴիջիԹեք ցուցահանդեսին երկու տաղավարով

PanARMENIAN.Net - «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» հոկտեմբերի 7-9-ը կմասնակցի Դիջիթեք տեխնոլոգիական ցուցահանդեսին, ուր կներկայացնի իր գործունեությունը։ Այս մասին հայտնում են ԻՏՁՄ-ից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։ Կենտրոնի ղեկավար Եվա Հյուսյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում այցելուներին հնարավորություն կտրվի տեղում գրանցվել կենտրոնում կազմակերպվող դասընթացներին:

«Այժմ անցկացնում ենք տեխնոլոգիական ու բիզնես դասընթացներ, ինչպես նաև թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվում են տարբեր պրոդուկտներ , որոնց մի մասը ևս կներկայացվի ցուցահանդեսին: Կարևոր է, որ մեր երիտասարդները տեսնեն՝ ինչ հաջողության են հասել իրենց հասակակիցները և հավատան իրենց ուժերին»,-նշում է Եվա Հյուսյանը:

Թիմերն այժմ աշխատում են կրթական, առողջապահական, բանկային և այլ ոլորտներին վերաբերող պրոդուկտների վրա, իսկ ցուցահանդեսը լավ հնարավորություն է ներդրողների հետ հանդիպելու համար:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» ցուցահանդեսում հանդես կգա մի քանի տաղավարներում՝ Microsoft-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ միասին:

ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ցուցահանդեսին ակնկալվում է մոտ 18 000 այցելու և 100 մասնակից ընկերություն: Այն կանցկացվի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ։Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

Microsoft

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» բացվել է այս տարի մայիսին ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության համագործակցության շնորհիվ։ Մինչ օրս կրթել է մոտ 600 ուսանողի։ Կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանում նորարարության զարգացումն ու նպաստել ինովացիոն ՏՀՏ լուծումների մշակմանը։ Կենտրոնի կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացները վճարովի են, սակայն նախնական մակարդակներում գործում են նաև անվճար դասընթացներ:

Կենտրոնն աջակցում է նաև ՏՀՏ ոլորտի գործող և նորաստեղծ ընկերություններին, մասնագետներին և ուսանողներին` բիզնես և տեխնոլոգիական խորհրդատվության, ֆինանսական և իրավաբանական օժանդակության տրամադրման, օգտակար կապերի հաստատման միջոցով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---