Հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա համերգ՝ նվիրված Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին

Հոկտեմբերի 1-ին Երևանում կկայանա համերգ՝ նվիրված Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին, Երևանի 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում կայանալու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հերթական համերգը, որը նվիրվելու է նվագախմբի հիմնադրման 85-ամյա հոբելյանին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշեց, որ փառատոնի հենց այդ համերգը ընտրվեց որպես հոբելյանական, որովհետև դա վերջին համերգն է, փառատոնի շրջանակներում, որ նա պետք է ղեկավարի:

Իր հերթին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը նշեց, որ համերգի օրը նվագախմբի ներկայացուցիչներն արժանանալու են նախարարության պարգևների:

Համերգի մասնակից, ջութակահար Դայշին Կաշիմոտոն Ճապոնիայից ասաց, որ ուրախ է կկրկին այցելել Հայաստան, և այդ ամենի մասնակիցը լինել, քանի որ Հայաստանում նա իրեն զգում է ինչպես տանը:

Համերգին մասնակցելու է նաև թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:

Համերգի ընթացքում հնչելու են Բրամսի Կրկնակի կոնցերտ ջութակի և թավջութակի համար, Ջիվան Տեր-Թադևոսյանի «Քնարական պոեմ» ստեղծագործությունը և Լալոյի Իսպանական սիմֆոնիան ջութակի և նվագախմբի համար:

Փառատոնը բացվել է սեպտեմբերի 9-ին և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 12-ը, գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը: Փառատոնին սպասվում են հայ կոմպոզիտերների ստեղծագործությունների պրեմիերաներ: Այն նվիրվում է ՀՀ անկախության 20-ամյակին և նվագախմբի 85-ամյա հոբելյանին: Փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---