Փնտրվում է «պարկեշտ քահանա». Հայաստանում կնքվելն ու ամուսնանալն էլ է արդեն «ծանոթով»

Փնտրվում է «պարկեշտ քահանա». Հայաստանում կնքվելն ու ամուսնանալն էլ է արդեն «ծանոթով»

PanARMENIAN.Net - Սփյուռքահայերը գալիս են Հայաստան ոչ միայն պատմական հայրենիքն ու Մասիսը տեսնելու, այլև՝ ամուսնանալու, կնքվելու և պարզապես աղոթելու։ Սակայն պարզվում է, որ մինչև բուն եկեղեցական արարողությունը նրանք երկար-բարակ հարցուփորձ են անում, ճշտում՝ որտեղ կարող են գտնել «բարգեշտ քահանա մը»։ Ստացվում է, որ Հայաստանում «ծանոթ ենք մեջ գցում» ոչ միայն լավ բժիշկ, ուսուցիչ, կրկնուսույց, այգեպան, այլև՝ քահանա գտնելու համար:

Վերադառնանք սփյուռքահայերին. նրանց շրջանում Հայ առաքելական եկեղեցու հայաստանցի սպասավորների հեղինակությունը շատ ցածր է։ Այնտեղ շշուկներ են պտտվում, թե մեր քահանաները իրականում հեռու են «բարոյականության ու օրինավորության» տիպար լինելուց։ Այդ իսկ պատճառով Հայաստան գալով սփյուռքահայերը բոլոր իրենց ծանոթներին հարցնում են, հետաքրքրվում՝ նորմալ քահանա «պեղելու» համար։

Սակայն ցավալին այն է, որ երևույթը նկատվում է նաև հայաստանցիների մոտ։ Ցավալի է, սակայն ոչ զարմանալի, քանի որ այստեղ նույն այդ շշուկները տասնյակ անգամ ավելի բարձր են։ Բանն այնտեղ է հասել, որ հնարավորության դեպքում հայերը պատրաստ են դիմել հենց իրեն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ գոնե նա, ձեռքը խղճին դնելով ու անկեղծանալով, ասի՝ որ քահանան է «լավը»։

Այս մասին գրելով՝ չենք ցանկանում գցել Հայ առաքելական եկեղեցու ու նրա հայրերի վարկը։ Պարզապես ուզում ենք ևս մեկ անգամ ահազանգել ու հիշեցնել՝ շշուկները շատ արագ են տարածվում, իսկ աղանդավորներն ամեն վայրկյան պատրաստ են մեր թուլությունից օգտվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---