Լեհաստանի ԱԳ նախարար. Եվրոպայի ու Բելառուսի հարաբերությունները կախված կլինեն Լուկաշենկոյի քաղաքականությունից29 սեպտեմբերի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ու Բելառուսի հարաբերություններն ուղղակիորեն կախված կլինեն Ալեքսանդր Լուկաշենկոյի քաղաքականությունից ընդդիմության հարցում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին, մարդու իրավունքների գծով եվրահանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման արդյունքում, որը տեղի ունեցավ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում, որը մեկնարկել է Վարշավայում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Քանի դեռ շարունակվում են հետապնդումները, հնարավոր չէ Բելառուսի հարաբերությունների խորացումը ԵՄ հետ»,-հայտարարել է Սիկորսկին: Նա նշել է, որ Լեհաստանն առաջին երկիրը կլինի, որն օժանդակություն կառաջարկի Բելառուսին, հենց որ «այդ երկրի իշխանությունները սկսեն հարգել սեփական քաղաքացիներին»: Իր հերթին Թոմաս Համմարբերգը հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը աջակցություն կցուցաբերի Բելառուսին ժողովրդավարության կայացման ճանապարհին, քանի որ չի կարող թույլ տալ, որ բռնատիրությունը տարածվի Եվրոպայի կենտրոնում»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |