ՀԱԿ-ը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ քննարկել է ներքաղաքական իրադրությունը Հայաստանում29 սեպտեմբերի 2011 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի և Բրիտանիայի արտաքին գերատեսչության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության պաշտոնյա Ալան Փարֆիթի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսության տապալման պատճառները, սեպտեմբերի 30-ին կայանալիք հանրահավաքը, ընդդիմության անելիքները: Բացի այդ, կողմերը քննարկել են Հայաստանում արդար և ազատ ընտրությունների անցկացման հնարավորությունները և այդ կապակցությամբ` արտահերթ նախագահական և խոհրդարանական ընտրություններ անցկացնելու ընդդիմության պահանջը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |