Ամփոփվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուսանողների շրջանում անցկացված էսսեների մրցույթը

Ամփոփվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուսանողների շրջանում անցկացված էսսեների մրցույթը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ամփոփել է Հայաստանի բոլոր բուհերի ուսանողների շրջանում անցկացված բնապահպանական թեմայով աշխատանքների` էսսեների մրցույթը, տեղեկացնում է ընկերության մամլո ծառայությունը։Երևանի կենդանաբանական այգում կայացած միջոցառման ժամանակ ընկերությունը պարգևատրել է 4 բուհի 12 ուսանողի և խորհրդատու դասախոսների` իրենց աշխատանքով բնության հանդեպ բացառապես սպառողի հոգեբանությանը հակադարձելու և մաքուր շրջակա միջավայրի անհրաժեշտության մասին քարոզելու համար: Որպես մրցանակ նրանք ստացել են մասնակցության հավաստագրեր, խրախուսական նվերներ և դրամական պարգև` 300.000-ական դրամի չափով:

«Յուրաքանչյուրը պետք է անկեղծ լինի իր խղճի և բնության հանդեպ` ձգտելով աշխարհին նայել վաղվա սերնդի աչքերով: Կարևոր է գիտակցել, որ խնդիրները լուծելու լավագույն եղանակը դրանք կանխարգելելն է, և որ մարդասիրությունն սկսվում է ընդհանուրի բարօրությունը գնահատելու ունակությունից»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կառավարման նոր մշակույթը դրսևորվել է կոնկրետ ծրագրերով։ Դրանք են՝ բնապահպանական տեսահոլովակների հեռարձակում, Արևորդի էկո-ակումբների ստեղծում, ծառատունկեր, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ խոնարհած ծաղիկներից թղթի վերամշակման գաղափարի իրագործմանն աջակցություն, բնապահպանական փառատոնի հովանավորությունը ստանձնելու պատասխանատվություն, բնապահպանական թեմաներով տարատեսակ լուսանկարչական մրցույթներ։

Բնապահպանական համակարգված քարոզարշավի հերթական քայլը Հայաստանի բոլոր բուհերում շրջակա միջավայրի պահպանման թեմայով հայտարարված մրցույթն էր:

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է