Ռաուլ դը Լուցենբերգեր. ԵՄ-ն շահագրգռված է շարունակել ու զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ

Ռաուլ դը Լուցենբերգեր. ԵՄ-ն շահագրգռված է շարունակել ու զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը լավ հնարավորություն է նախագծի անդամ երկրների պարտավորությունները հաստատելու, ինչպես նաև վերջին 2 տարում եվրաինտեգրման ոլորտում արձանագրած առաջընթացը ներկայացնելու համար: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերը:

Պատասխանելով գագաթաժողովի հնարավոր արդյունքների ու առավել գործնական քայլերի կիրառման հնարավորության մասին հարցին՝ Լուցենբերգերը մեջբերել է ԵՄ արտաքին կապերի գծով ԵՄ հանձնակատար Քեթրին Էշթոնի խոսքերն այն մասին, որ «Լեհաստանում բոլոր ջանքերը կգործադրվեն ցույց տալու համար արևելյան գործընկերներին, որ մեր շահերը համընկնում են»: Ըստ հանձնակատարի, քանի որ գործընկերության երկրները զարգացման տարբեր մակարդակ ունեն, ԵՄ դերը կայանում է այդ երկրներին գործնական աջակցություն ցուցաբերելու մեջ:

«Իմ և Շտեֆան Ֆյուլեի ձեռնարկած միջոցներն ուղղված են մասնակից երկրների կողմից գործընկերության սկզբունքների ավելի խիստ կատարմանը: Դա նշանակում է ֆինանսավորման ավելացում, քաղաքական համագործակցության ամրապնդում, տնտեսական համագործակցության ընդլայնում, արդյունքում առավել կինտեգրվեն այն երկրները, որոնք ավելի շատ բարեփոխումներ են կատարել»,-ասել է Էշթոնը: Ըստ նրա, ԵՄ-ն ամեն ինչ կանի դրական արդյունքների հասնելու համար:

Ինչպես ասել է Լուցենբերգերը, Վարշավյան գագաթաժողովը կուղղվի էներգետիկայի, տրանսպորտի ու գյուղատնտեսության ոլորտում պայմանավորվածությունների կատարմանը: «Ծրագիրը նաև ուշադրություն կհրավիրի եվրոպական այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են օրենքների պահպանումը, քաղաքացիական հանրության նշանակությունը եվրաինտեգրման ճանապարհին»,-ասել է առաքելության ղեկավարը: Լուցենբերգերը նշել է նաև, որ ԵՄ-ն ցանկանում է շարունակել համագործությունը Հայաստանի հետ և հուսով է հաջողության հասնել առևտրի ազատ գոտների ստեղծման ու մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման շուրջ բանակցություններում: «Հայաստանի ու ԵՄ հարաբերություններում լավ առաջընթաց է գրանցվել»,-ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---