Կենտրոնական բանկը 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ է թողարկելու29 սեպտեմբերի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ է թողարկելու: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապի ծառայությունը, 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի թղթադրամի նմուշը 2001 թվականի նմուշից տարբերվելու է նրանով, որ 2011 թվականի նմուշի վրա Եղիշե Չարենցի դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված ձվաձև զարդանախշը 2001 թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է: Բացի դրանից, փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը, ավելացել է կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ։ Փոխվել է թողարկման տարեթիվը. աջ կողմում «2001» թիվը փոխարինվել է «2011» թվով։ Դիմանկարը փոքրացվել և տեղաշարժվել է մի փոքր աջ։ Դիմերեսի վերին ձախ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թիվը տպագրվել է հորիզոնական` խորը տպագրության եղանակով` 2001 թվականի նմուշում առկա հորիզոնական օֆսեթի փոխարեն։ Դիմերեսի ներքևի աջ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թվի վերևում ավելացել է գրչածայրի պատկեր և թողարկման տարեթիվը տեղաշարժվել է դեպի աջ։ Դիմերեսի աջ և ձախ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ։ Դիմերեսի չորս անկյունները սպիտակ են. տպագրությունը բացակայում է։ Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով, որի ներքևի` կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP®): «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերևի աջ անկյուն։ Պատուհանաձև պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |