ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է անում չհայտնվել Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ

ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին կոչ է անում չհայտնվել Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Երևանում իր քաղաքացիներին կոչ է անում զգույշ լինել սեպտեմբերի 30-ին` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի և քաղաքի փողոցներով դրան հաջորդող երթի ժամանակ: Դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից, որոնցով ընթանալու է ընդդիմության երթը, մասնավորապես` Մաշտողի պողոտա, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներ, Հյուսիսային պողոտա և Ազատության հրապարակ:

«Մենք ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում ենք, որ անգամ ցույցերը, որոնք խաղաղ բնույթ են կրում, կարող են բախումների վերածվել, և կարող է առանց նախազգուշացման բռնություն կիրառվել: Դուք պետք է հետևեք իրադրությանն ու զգույշ լինեք այնտեղ, որտեղ գտնվում եք»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ժողովրդին կոչ են արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության համազգային շքերթին: ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնել է, որ Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում և իշխանություններին նոր պահանջներ առաջադրում` հավելելով, որ հաջորդ հանրահավաքը կկայանա սեպտեմբերի 30-ին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---