ՀՀ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է նրանց առաջիկա այցը տարածաշրջան

ՀՀ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է նրանց առաջիկա այցը տարածաշրջան

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարշավայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---