Կանանց «Միկա» ակումբը գլխավորում է Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունը30 սեպտեմբերի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում, որն ընթանում է սլովենական Ռոգաշկա Սլատինա քաղաքում, հայկական տղամարդկանց և կանանց «Միկա» ակումբները հաղթանակներ են տարել: Կանանց «Միկա» ակումբը 2,5:1,5 հաշվով հաղթել է «Giprorechtrans»-ին: Լիլիթ Մկրտչյանը և Ժու Չենը պարտության են մատնել մրցակիցներին, Հարիկա Դրոնավալին ոչ ոքի է խաղացել, միակ պարտությունը կրել է Էլինա Դանիելյանը: «Միկան» հավաքել է 14 միավոր և կրկին գլխավորել է մրցաշարային աղյուսակը: 6-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են «AVS» հետ, որն ունի 13 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը: Տղամարդկանց «Միկա» ակումբը 4,5:1,5 հաշվով հաղթել է «Glasinac Sokolac¬»-ին: «Միկայի» կազմում հաղթել են Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը և Արման Փաշիկյանը ոչ ոքի են խաղացել: 5-րդ տուրից հետո «Միկան» 21,5 միավորով 6-րդ տեղում է: Հաջորդ տուրում խաղալու է «Ugra»-ի հետ, որը 23 միավորով 5-րդ տեղում է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |