ՀԱԿ-ում չեն մեկնաբանում ընդդիմության` նստացույց սկսելու մասին լուրերը

ՀԱԿ-ում չեն մեկնաբանում ընդդիմության` նստացույց սկսելու մասին լուրերը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը չի մեկնաբանում տարածված լուրերն այն մասին, որ ընդդիմությունն այսօրվա ցույցից հետո մտադիր է նստացույց սկսել: «Առանց մեկնաբանությունների»,- ասել է Հայաստանի առաջին նախագահի մամլո քարտուղար Արման Մուսինյանն ի պատասխան PanARMENIAN.Net ի թղթակցի` տարածված տեղեկատվությունը մեկնաբանելու մասին խնդրանքին:

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսը ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---