Հակամարտությունների դանդաղ կարգավորումը ամենացավոտ հարցերից է, հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատարը30 սեպտեմբերի 2011 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ներկայացրեց նախագծի առաջնային հարցերը: Այդ հարցերի թվում են մուտքի արտոնագրերի պարզեցումը, առևտրի ազատ գոտիների ստեղծումը, ազատ տեղաշարժի ապահովումը, հակամարտությունների կարգավորումը: « Հակամարտությունների դանդաղ կարգավորումը ամենացավոտ հարցերից մեկն է»,-ասել է հանձնակատարը: Ֆյուլեն ընդգծել է քաղաքացիական հասարակության դերը՝ նշելով, որ հակամարտությունների կարգավորումը դժվարանում է ժողովրդավարության սկզբունքների բացակայության դեպքում: « Հարևանության քաղաքականության իրագործման փորձը ցույց է տալիս, որ տևական կայունությունն անհնար է առանց ժողովրդավարական հիմքերի»,-ասել է նա: Ինչպես նշել է հանձնակատարը, ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, ինչի մասին է վկայում քաղաքացիական հասարակության զարգացման համար նախատեսված 22 մլն եվրոն 2011թ. համար: Ավելին, ժողովրդավարացման ծրագրի շրջանակներում հանդիպումներ են կազմակերպվել մասնակից երկրների ազգային հարթակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների արդյունքում պարզ դարձավ, որ մասնակից երկրներում համապարփակ տեղեկություններ չկան «Արևելյան գործընկերության» մասին: Ֆյուլեի առաջարկով ԵՄ-ում հարևանության քաղաքականության շրջանակներում «կստեղծվի քաղաքացիական հասարակության հարցերով զբաղվող մարմին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |