Ուիմբլդոնում կարող է հայտնվել ևս մեկ փակ կորտ

Ուիմբլդոնում կարող է հայտնվել ևս մեկ փակ կորտ

PanARMENIAN.Net - Լաուն թենիսի համաանգլիական ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է Ուիմբլդոնում ևս մեկ փակ կորտի ստեղծման գաղափարը, հայտոնւմ է gotennis.ru-ն:

Կենտրոնական կորտի բացվող տանիքը կառուցվեց 2009թ. և բավականին օգուտ տվեց այս խաղաշրջանում, երբ անձրև էր լինում: Ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ֆիլիպ Բրուքը խոստովանել է, որ դա գրավիչ գաղափար է:

Թիվ 1 կորտի վրա տանիքի կառուցումը կարող է պահանջել մոտավորապես 100 մլն ֆունտ ստերլինգ:

«Անձրևի դեպքում դա շատ հարմար կլինի, քանի որ թույլ կտա մրցել երկու կորտերում, սակայն դա մեծ գումար կպահանջի, բայց տնտեսական գործոնն այնքան էլ կարևոր չէ»,-ասել է Բրուքը:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին