Լեհաստանը 1 մլն եվրո կտրամադրի «Արևելյան գործընկերության» տեխնիկական աջակցության հիմնադրամին30 սեպտեմբերի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմեբրի 29-30 Վարշավայում ընթացող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում կառավարությունը հայտարարել է, որ որոշել է աջակցել այդ ծրագրի զարգացմանը: Մասնավորապես, Լեհաստանը 1 մլն եվրո կտրամադրի «Արևելյան գործընկերության» տեխնիկական աջակցության հիմնադրամին, ինչն ուղղված է նպատակների իրականացման արդյունավետության բարձրացմանը: Լեհական կառավարության այս քայլի կապակցությամբ, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Գիլգելմ Մոլտերերը հայտարարել է, որ ԵՄ-ն ողջունում է Լեհաստանի իշխանությունների նախաձեռնությունը: «Ծանր տնտեսական պայմաններում մենք ուրախ ենք լեհական կառավարության նախաձեռնության համար, որն ուղղված է ԵՄ և արևելայն գործընկերության երկրների ինետգրման խորացմանը, ապահովում է նվիրվածությունը մեր գերակայություններին»,-հայտարարել է նա: Եվրոպական ներդրումային բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում հարևանության քաղաքականության շրջանակներում: 2007-13թթ. բյուջեն կազմում է 3,7 մլրդ եվրո, որոնք նախատեսված են տրանսպորտի, հեռահաղորդակցությունների, էներգետիկայի և ենթակառուցվածքների ստեղծմանը: Այս պահի դրությամբ բյուջեն կազմում է 1,5 մլրդ եվրո: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |