ԵՄ. Միությունը բանակցություններ է սկսում Հայաստանի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման շուրջ![]() 30 սեպտեմբերի 2011 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Վարշավայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունված ամփոփիչ քոմյունիքեում կողմերը հաստատել են հավատարմությունը եվրոպական արժեքների հանդեպ և դրանք որպես առաջնային սահմանել գործընկերության երկրների ժողովրդական քաղաքականություններում: Եվրամիությունն իր կողմից նշել է մասնակից երկրներին համապատասխան օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Քոմյունիքեի համաձայն, գործընկերության երկրների հետ համագործակցության հիմնական ուղղություններն են տեղաշարժման ազատության ապահովումը, այդ թվում` արտոնագրի ռեժիմի պարզեցումը և ազատ առևտրի գոտիների ստեղծումը: Այս համատեքստում քոմյունիքեում նշվում է, որ ԵՄ-ը սկսում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավիայի հետ արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը և այս հարցի շուրջ խորացված բանակցություններ սկսում Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ամփոփիչ փաստաթղթի կարևոր կետ է նաև հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին հայտարարությունը, որի համաձայն, եվրոպական հանրությունը գործընկերության երկրներին կոչ է անում առկա հակամարտությունների շուտափույթ լուծմանը ձգտել, ընդ որում` համաձայնությունների ձեռքբերման ճանապարհով: «Արևելյան գործընկերություն» նախագիծը, որը ստեղծվել է Եվրոպական միության կողմից, ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008-ին ընդհանուր հարցերի և արտաքին կապերի վերաբերյալ ԵՄ խորհրդում: «Արևելյան գործընկերության» գլխավոր նպատակը 6 հետխորհրդային երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Բելառուսի մերձեցումն է ԵՄ հետ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |