ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքների հետ միասին որոշել է վերսկսել նաև ՀՀ իշխանությունների հետ երկխոսությունը

ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքների հետ միասին որոշել է վերսկսել նաև ՀՀ իշխանությունների հետ երկխոսությունը

PanARMENIAN.Net - ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում հավաքվածներին հաղորդել է, որ շուրջօրյա հանրահավաքները նախնական կտևեն 7 օր, և իշխանություններին առաջադրել է նույն 8 պահանջները, որոնք առաջադրել էր նաև նախորդ հանրահավաքի ժամանակ: «ՀԱԿ-ի առաջին պահանջն է մինչև տարվա վերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, երկրորդը` ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել ՀԱԿ-ի առաջարկած զգալի փոփոխությունները: Կոնգրեսի երրորդ պահանջը մոտակա երեք ամսում 2008թ. մարտի մեկի դեպքերի բացահայտումն ու մեղավորների պատժումն է, չորրորդը` ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը և ՀԱԿ-ի բոլոր յոթ ակտիվիստների քրեական գործերի վարույթների դադարեցումը: Կոնգրեսը պահանջում է նաև վերացնել փողոցային առևտրի վրա դրված արգելքն ու դադարեցնել կրպակների ապամոնտաժումը: ՀԱԿ-ի յոթերորդ պահանջն է դադարեցնել Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակումը և մայրաքաղաքում բարձրահարկերի շինարարությունը: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է նաև արգելել պաշտոնյաներին դատական հայցերով հետապնդել ԶԼՄ-ներին»:

Ընդ որում, նա նկատել է. «Մենք մաքսիմալիստներ չենք և պատրաստ ենք իշխանությունների խելամիտ փոխզիջումային առաջարկներին»: Տեր-Պետրոսյանը հաղորդել է նաև, որ ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դիմել է իրենց նամակով և խնդրել իր ձերբակալությունն արգելք չհամարել երկխոսության համար:

ՀԱԿ-ի առաջնորդը հաղորդել է, որ իրենք մտադիր են վաղվանից շուրջօրյա հանրահավաքների հետ մեկտեղ վերսկսել բանակցություններն իշխանությունների հետ, ինչպես նաև Մանուշակ Պետրոսյանին նշանակել նախագահի աշխատակազմի հետ կապերի պատասխանատու: «Մեկ շաբաթ անց մենք կորոշենք` դադարեցնել, թե շարունակել շուրջօրյա հանրահավաքները»,- նշել է նա:

ՀԱԿ-ի առաջնորդն ընդգծել է, որ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներից երկաթյա կարգապահություն է պահանջվում` հայտնելով ցանկացած ինքնագործունեության անթույլատրելիության մասին: Նա կոչ է արել պահպանել հասարակական կարգը, չբախվել Ոստիկանության հետ, ինչպես նաև հայտնել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց արգելվում է գալ հրապարակ:

Հրապարակում կարգապահությանը հետևելու են հասարակական կարքադրիչները, ինչպես նաև կձևավորվի Լևոն Զուրաբյանից, Դավիթ Շահնազարյանից, Դավիթ Մաթևոսյանից և Ավետիս Առաքելյանից կազմված խումբ, որը անհրաժեշտության դեպքում հրապարակում բանակցություններ կվարի Ոստիկանության ներկայացուցիչների հետ: «Մեր հաջողության գրավականը խստագույն կարգապահությունն է»,- ընդգծել է Տեր-Պետրոսյանը:

Նա և Կոնգրեսի մյուս առաջնորդները սկսել են վստահեցնել ցուցարարներին, որ նրանք նման ակցիաներ անցկացնելու իրավունք ունեն և չպետք է վախենան Ոստիկանությունից:

21  30.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---