Լևոն Արոնյանը Սան Պաուլոյում առաջին պարտությունն է կրել Վասիլի Իվանչուկից

Լևոն Արոնյանը Սան Պաուլոյում առաջին պարտությունն է կրել Վասիլի Իվանչուկից

PanARMENIAN.Net - Սան Պաուլոյում մեկօրյա ընդմիջումից հետո վերսկսվել է «Մեծ սաղավարտի» շախմատի եզրափակիչ մրցաշարը: Լևոն Արոնյանը 4-րդ տուրում հանդիպեց մրցաշարի առաջատար Վասիլի Իվանչուկի հետ (Ուկրաինա), որից առաջին պարտությունը կրեց:

Չնայած նրան, որ հայ շախմատիստը միավորներ կորցրեց, նա շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը 5 միավորով: Իվանչուկն ունի 10 միավոր և վստահաբար գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) հաղթեց Ֆրանսիսկո Վալյեհո Պոնսին (Իսպանիա), իսկ Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) ոչ ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ (ԱՄՆ):

Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Անանդը, որը 3-րդ տեղում է, Կարլսենը կհանդիպի Իվանչուկի, իսկ Նակամուրան՝ Պոնսի հետ:

Շախմատիսնտերը երկու շրջանով են խաղում: Մրցաշարի երկրորդ մասը կանցնի իսպանական Բիլբաոյում և կավարտվի հոկտեմբերի 11-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---