Իտալական Չերկիարա դի Կալաբրիա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի (Cerchiara di Calabria) քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ընթացիկ տարում սա Իտալիայի 6-րդ քաղաքն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն որոշումներ էին կայացրել Իտալիայի հետեւյալ քաղաքային խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդեի (Մանտովայի նահանգ) եւ Դորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլա դել Լիրի (Ֆրոսինոնե նահանգ):

Այսպիսով, Իտալիայում ցեղասպանությունը ճանաչած նահանգների /4/ եւ քաղաքների /59/ ընդհանուր թիվը հասավ 63-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---