Նիկոլ Փաշինյան. Գիշերը ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել

Նիկոլ Փաշինյան. Գիշերը ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել

PanARMENIAN.Net - Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկի, «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի, գիշերը ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի մասնակիցների և ոստիկանության հետ բախումներ կամ միջադեպեր չեն եղել, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը: Ըստ նրա, ոստիկանությունը միայն զգուշացրել է, որ հանրահավաքն ապօրինի է:

Փաշինյանը հայտնել է նաև, որ Ազատության հրապարակում ողջ գիշերվա ընթացքում եղել է ոստիկանության միայն մեկ մեքենա, ինչն, ըստ Փաշինյանի, իրենք գնահատել են որպես հանրային միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովման միջոց: Նա հավելել է, որ ՀԱԿ հաջողությունը կախված կլինի հրապարակում հավաքվող մարդկանց քանակից: Այդ առնչությամն Փաշինյանը հայտնել է նաև, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ոստիկանությունը խոչընդոտում է ՀԱԿ մասնակիցների մուտքը Երևան: Սակայն, նա հավելել է, որ դա դեռևս նախնական տեղեկատվություն է և կոնգրեսը ստուգում է այն: Ինչպես ասել է Փաշինյանը, իրենց հաշվարկներով, գիշերը հրապարակում է անցկացրել մոտ 1,500 մարդ: Սակայն, ըստ ականատեսների, հրապարակում եղել է 200-300 մարդ, ոչ ավելի:

Փաշինյանն ընդգծել է նաև, որ ՀԱԿ-ի նպատակն է հասնել իր քաղաքական պահանջների կատարմանը, որոնցից առաջինն է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Վերջում Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանրահավաքը, ինչպես և նախատեսվում էր, կսկսվի ժամը 3-ին:

Այժմ Ազատության հրապարակում մոտ 20 վրան է խփված, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը:

3  27.05.11 - Նիկոլ Փաշինյան
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---