1 հոկտեմբերի 2011 - 12:25 AMT
Կրակովում տեղի կունենա EURO- 2012-ի եզրափակիչ փուլի ուղեգրերի վիճակահանությունը

Հոկտեմբերի 13-ին Կրակովում տեղի կունենա վիճակահանություն, որը կորոշի EURO- 2012-ի եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճողներին:

Արարողությունը գլխավորելու է ՈՒԵՖԱ գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն և եզրափակիչ փուլի դեսպաններից մեկը` Լեհաստանի հավաքականի նախկին հարձակվող Զբիգնև Բոնեկը, հաղորդում է UEFA պաշտոնական կայքը:

9 ընտրական խմբերի հաղթողները, ինչպես նաև երկրորդ տեղը զբաղեցրած թիմերից լավագույնը մտնելու է եզրափակիչ փուլ: Մնացած ութ հավաքականները, որոնք գտնվում են երկրորդ տեղում, խաղարկելու են մնացած ուղեգրերը:

Վիճակահանությունից առաջ ութ թիմեր կիսվելու են երկու զամբյուղների, կախված վարկանիշից, որը վերջնականապես հայտնի է դառնալու որակավորման խմբային փուլի ավարտից հետո:

Առաջին խաղերը կայանալու են նոյեմբերի 11-ին կամ 12-ին, իսկ պատասխան խաղերը` նոյեմբերի 15-ին:

Տվյալ պահին Հայաստանի ազգային հավաքականը ընտրական փուլի B խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը և 1 միավորով զիջում երկրորդ տեղը գտնվող Իռլանդիային: Հայաստանի և Իռլանդիայի միջև հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 11-ին, դա լինելու է ընտրական փուլի վերջին խաղը: