Թենիսիստ Երվանդ Գասպարյանը դուրս է եկել Անթալիայի Futures մրցաշարի կիսաեզրափակիչ

Թենիսիստ Երվանդ Գասպարյանը դուրս է եկել Անթալիայի Futures մրցաշարի կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - 24-ամյա հայ թենիսիստ Երվանդ Գասպարյանը (ՌԴ), որը 373-ն է АТР վարկանիշում և հայտագրված է Անթալիայի Futures մրցաշարում չորրորդ համարի տակ, դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Երկու սեթում նա 6:2, 6:4 հաշվով առավելության է հասել ՀԱՀ 21-ամյա ներկայացուցիչ Ռուան Ռոելոֆսեի հանդեպ, հայտնում է gotennis.ru-ն:

Դա մարզիկների առաջին հանդիպումն էր: Եզրափակիչ դուրս գալու համար Գասպարյանը կմրցի կանադացի Էրիկ Չվոյկայի հետ, որը հաղթեց եգիպտացի Մոհամեդ Սաֆվատին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---