ԱՄՆ-ն «Կոբրա» տիպի ռազմական ուղղաթիռներ կտրամադրի Թուրքիային

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են թուրքական ՌՕՈւ-ին «Կոբրա» տիպի երեք ռազմական ուղղաթիռ տրամադրել, հայտնում է TGRT ալիքը: Այդ ուղղաթիռները կփոխարինեն քուրդ գրոհայինների հետ պայքարում կորցրած ուղղաթիռները, գրում է թուրքական Hurriyet-ը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան ու Իրանը համատեղ ռազմական գործողություն են սկսել քուրդ գրոհայինների դեմ, հայտնում է Associated Press-ը: Ըստ նրա, Անկարան ու Թեհրանը համատեղ են աշխատում այդ խնդրի ուղղությամբ:

Սեպտեմբերի 21-ին Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Կանդիլ լեռնա վրա գործողության արդյունքում Թուրքիան ոչնչացրել է քուրդ գրոհայինների 152 օբյեկտ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---