1 հոկտեմբերի 2011 - 14:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սերգեյ Շաքարյանց. Թուրքիան ու Իսրայելը նախկինի պես դաշնակիցներ են և ներկայացում են խաղում իսլամական աշխարհի առջև

Թուրք-իսրայելյան հակամարտությունը կոչված է ուշադրությունը շեղել նրանից, որ հակահրթիռային պաշտպանության համակարգը (ՀՀՊ), որը տեղադրվում է այժմ Թուրքիայում, նախատեսված է Իսրայելին պաշտպանելու համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: « Թուրքիան ու Իսրայելը նախկինի պես դաշնակիցներ են և ներկայացում են խաղում իսլամական աշխարհի առջև»,-ասել է նա:

Շաքարյանցը հավելել է, որ Անկարայի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների կարծեցյալ սրումը և առանձին բանակցություններն Իրանի հետ քրդական խնդրի շուրջ կոչված են Թուրքիայից հեռու վանել իսլամական աշխարհի խաբելու վերաբերյալ մեղադրանքները:

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վատթարացան, երբ 2010թ. մայիսին թուրքական «Ազատության տորմիղը», որը Գազա էր ուղորդվում, հարձակման ենթարկվեց Իսրայելի հատուկ նշանակության ուժերի կողմից, 9 թուրք զոհվեց:

Անկարան ներողություն է պահանջում Անկարայից, սակայն Երուսաղեմը հրաժարավել է:

ՖՈՏՈՇԱՐՔ