1 հոկտեմբերի 2011 - 15:02 AMT
Եվրահանձնաժողովի ղեկավար. Վարշավյան գագաթաժողովի արդյունքում մենք ունենք առաջիկա 2 տարվա հստակ ծրագիր

Վարշավյան գագաթաժողովը ամենահաջովածներից մեկը դարձավ, գտնում է Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն: Ինչպես իր ելույթում նշեց Բարոզոն, ԵՄ-ն ողջունում է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների գրանցած առաջընթացը և գնահատում է կողմերի միջև առկա թափանցիկ ու բաց երկխոսությունը:

«Գագաթաժողովը ցույց տվեց, որ անկախ մեթոդների տարբերությունից, բոլորի նպատակը մեկն է: Այսուհետ մենք հստակ ճանապարհային քարտեզ ունենք առաջիկա 2 տարվա համար»,-ասել է նա:

Բարոզոն նաև նշել է երկրների առաջին դեմքերի մեծ բազմությունը, ինչն, ըստ նրա, բավականին դրական միտում է: «Գագաթաժողովն ապացուցեց, որ «Արևելայն գործընկերությունը» մեծ առաջընթացի է հասել վերջին երկու տարում: Այդ կապակցությամբ մենք առաջարկել ենք ավելացնել ֆինանսավորումը 11,2 մլրդ եվրոյից հասցնելով 16,1 մլրդ եվրոյի»,-հավելել է նա: