1 հոկտեմբերի 2011 - 15:03 AMT
Ստեփանակերտում ընթանում է ԼՂՀ բոչիայի առաջին բաց առաջնությունը

2011թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտում երիտասարդ հաշմանդամների միջև կանցկացվի ԼՂՀ բոչիայի առաջին բաց առաջնությունը:

Առաջնության կազմակերպիչներն են` ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեն, Ստեփանակետի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Առաջնությանը կմասնակցեն յոթ թիմեր Հայաստանից և ԼՂՀ-ից:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամլո ծառայությունում, առաջնությունը նպատակ ունի նպաստել բոչիա մարզաձևի մասսայականացմանը և հաշմանդամ մարդկանց շրջանում քարոզել ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու կարևորությունը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիկները կպարգևատրվեն ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի պատվոգրերով և դրամական պարգևներով:

2011թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Ստեփանակերտում երիտասարդ հաշմանդամների միջև կանցկացվի ԼՂՀ բոչիայի առաջին բաց առաջնությունը:

Առաջնության կազմակերպիչներն են` ԼՂՀ կառավարությանն առընթեր Սպորտի պետական կոմիտեն, Ստեփանակետի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը և Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան: Առաջնությանը կմասնակցեն յոթ թիմեր Հայաստանից և ԼՂՀ-ից:

Առաջնությունը նպատակ ունի նպաստել բոչիա մարզաձևի մասսայականացմանը և հաշմանդամ մարդկանց շրջանում քարոզել ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու կարևորությունը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիկները կպարգևատրվեն ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի պատվոգրերով և դրամական պարգևներով:

Բոչիան սպորտաձև է մարդկանց համար, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նևրոլոգիական խնդիրներով: Խաղում են համապատասխան նշագծումով` 12,5մ×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին: